Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

3 կետեր, որոնց պարագայում միայն Հայաստանը կգնա ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների

3 կետեր, որոնց պարագայում միայն Հայաստանը կգնա ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների
29.04.2016 | 10:28

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նիստին նախագահը ներկայացրել է իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին: Նաև քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը եղել ու մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման: «Մենք խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակից ենք, բայց որպեսզի վերսկսենք բանակցություններն, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Մեր նպատակը նախ և առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ միջազգային ճանաչումը: Ուշ թե շուտ դա լինելու է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ։ Այլ ճանապարհ չկա, անկախ նրանից՝ կուզի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ: Պայքարն Արցախի ժողովուրդը սկսել է անկախության համար և հայ ժողովուրդը սատարելու է նրանց արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ ապրիլյան պատերազմը նաև փորձություն էր, բայց հասարակությունը պետք է հպարտ լինի, քանի որ հաջողել է: «Իհարկե, զոհերի գնով, բայց Ադրբեջանի նպատակն էր կայծակնային պատերազմի գնով մի քանի շրջան հետ վերցնել ու մաքսիմում առաջ շարժվել և զիջումներ պարտադրել հայկական կողմին: Ադրբեջանը ձախողեց, ինչը նշանակում է, որ մերոնք հաջողեցին»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ